National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.11.2014
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

Հանձնաժողովի որոշմամբ առաջիկայում կանցկացվեն խորհրդարանական լսումներ «Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ» եւ «ՀՀ կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձեւի կատարման վերաբերյալ» թեմաներով: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են նաեւ հաձնաժողովի առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր: 

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ: Քննարկման է դրվել ԱԺ պատգամավորներ Լյովա Խաչատրյանի, Արմեն Ավետիսյանի, Մարտուն Գրիգորյանի եւ Վահագն  Մախսուդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կար•ով ներկայացված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Լյովա Խաչատրյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է հստակեցնել եւ միջազգային կոնվենցիաներին համապատասխանեցնել գործող օրենքի 26-րդ հոդվածը: Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել փորձաքննության եւ գնահատման ժամկետները, հանրության առաջարկները չընդունվելու դեպքում հնարավորություն ընձեռել դատական կարգով բողոքարկելու մերժման մասին որոշումը: Ըստ զեկուցողի՝ օրենքի նախագծով բնապահպանության ոլորտում պատասխանատվության ինստիտուտի ներդրման քայլ է առաջարկվում՝ շրջակա միջավայրին հասցվող վնասի չափը նվազեցնելու նպատակով:
Բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը առաջարկել է ավելի ուշ անդրադառնալ օրենքի նախագծին՝ նախապես հանձնաժողովի հետ համագործակցելով եւ անհրաժեշտ լրացումները կատարելով: Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում որոշվել է օրենքի նախագիծը հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am